FANDOM


Կարլ «Սի-Ջեյ» Ջոնսոն (անգլCarl "CJ" Johnson), Grand Theft Auto: San Andreas գլխավոր հերոսը:

Սի-Ջեյին ձայնավորել է Քրիս Բելարդը, հայտնի է որպես՝ Young Maylay, ով Շաուն Ֆոնտենոյի զարմիկն է՝ Ֆրանկլին Քլինթոնին և Թարնելին ձայնավորողը:

Կենսագրություն Edit

Կարլ Ջոնսոնը ծնվել է Լոս-Սանտոսում 1968 թվականին: Մայրը՝ Բևերլի Ջոնսոնը, չգիտեր Սի-Ջեյի հորը: Ունի երկու եղբայր՝ ավագը՝ Շոնը, Սվիթ մականունով, և կրտսերը՝ Բրայանը (խաղի սկզբին արդեն մահացած), նաև ունի քույր Քենդլը:

1987 թվականին Կարլը Grove Street Families հանցախմբի առաջնորդն էր: Սակայն այդ տարի սպանվել է իր փոքր եղբայր Բրայանը: Մահվան մանրամասները խաղում չի հաղորդվում, բայց ենթադրվում է, որ Կարլը ներկա է եղել, բայց չի օգնել նրան: Սվիթը մեղադրեց Կարլին նրա սպանության մեջ: Դրանից հետո Կարլը լքել է Լոս Սանտոսը և տեղափոխվել Լիբերթի Սիթի, որտեղ հինգ տարի աշխատել է Ջոուի Լեոնեի հետ միասին, զբաղվելով ավտոմեքենաների գողությամբ:

1992 թվականին իմանալով ավագ եղբայր Սվիթից իրենց մոր սպանության մասին, Կարլը վերադառնում է հարազատ քաղաք, և հայտնաբերում է, որ հարազատ թաղամասում գործերը լավ չեն ընթանում: Կարլը մնաց քաղաքում, որ օգնի իր նախկին հանցախմբին:

ՆավարկությունEdit